Խոշոր ավտովթար-վրաերթ Արգավանդում. կա վիրավոր. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արգավանդ գյուղի վարչական տարածքում բախվել են «Ford» մակնիշի «34 MZ 584» համարանիշի և «Ferrari» մակնիշի «08 FF 033» համարանիշի ավտոմեքենաները։
Բախումից հետո «Ferrari»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ում ուղեկցել է «Ferrari»-ի վարորդը՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի:
Մանրամասները՝ այստեղ: