Թեժ իրավիճակ՝ սիրիա-իսրայելական սահմանին. կիրառվել է «Arrow-3» հակաբալիստիկ համակարգը
Այսօր վաղ առավոտյան բավական թեժ է եղել սիրիա-իսրայելական սահմանին: Իսրայելական ինքնաթիռների Սիրիայի տարածքում կատարած հերթական հրթիռակոծության ընթացքում աշխատել է սիրիական ՀՕՊ համակարգը` իսրայելական ինքնաթիռների վրա արձակելով հրթիռներ:
Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ իրենց կողմից կիրառվել է «Arrow-3» հակաբալիստիկ համակարգը, որի օգնությամբ խաթարվել է իսրայելական ինքնաթիռների դեմ կիրառված սիրիական զինուժի հակահարվածը:
Սարգիս Գրիգորյան. ֆեյսբուք: