«Lada»-ի վաճառքը Եվրոպայում շարունակում է աճել
Ռուսական ընկերությունը շարունակում է գրավել շուկայում իր հաստատուն դիրքերը, որոնք արդեն հիմնովին ձևավորվել են: Եվրամիության երկրներում ընկերության վաճառքը շարունակում է աճել, չնայած թվային արտահայտություններով արդյունքները կարող են և բավականին համեստ լինել: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
2017 թվականի փետրվարին Եվրամիության երկրներում «Lada»-ի 346 ավտոմեքենա է վաճառվել: Դա 43.6 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշները:
Այսպիսի եզրակացությունների են եկել «Автостат» վերլուծական գործակալության աշխատակիցները: Տարվա սկզբից մինչև այժմ եվրոպական շուկայում վաճառվել է 600 մեքենա, որը ևս նախորդ արդյունքից բարձր ցուցանիշ է՝ 57%-ով:
Մեծանում է նաև «Lada»-ի արտահանվող մոդելների թիվը: