ԵՄ-ն սպառնում է «Facebook»-ին, «Google»-ին և «Twitter»-ին
Եվրամիության իշխանությունները «Facebook»-ին, «Google»-ին և «Twitter»-ին մեկ ամիս են տվել նրա համար, որ նրանք ծառայությունների մատակարարումը համապատասխանեցնեն եվրոպական սահմանադրության պայմաններին՝ սպառողների իրավունքների պաշտպանության հարցով, հակառակ դեպքում ընկերություններին սպառնում են տուգանքներով: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Օրինակ՝ իշխանությունները քննադատել են այն փաստը, որ օգտատերերը չեն կարող են դիմել իրենց երկրի դատարան, որտեղ ապրում են, այլ պարտավոր են հասնել Կալիֆոռնիա, որտեղ գտնվում են ընկերությունների գրասենյակները:
Նաև ԵՄ-ն դեմ է նրան, որ սոցկայքերը կոնկրետ չեն նշում հովանավորչական կողմը և օգտատերերից պահանջում են հրաժարվել այնպիսի պարտավորություններից և իրավունքներից, ինչպիսին է պայմանագիր կնքելը: Բացի այդ, քննադատվում է ընկերությունների չափազանց մեծ իշխանությունը: