Օլանդը փարիզյան գրասենյակում տեղի ունեցած պաթյունը ահաբեկչական գործողություն է անվանել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Արժույթի միջազգային հիմնադրամի փարիզյան գրասենյակում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական գործողություն է որակել: Այս մասին գրում է РИА Но2ости-ն:
«Մենք գործ ունենք ահաբեկական գործողության հետ: Չկա այլ բառ, եթե խոսքը գնում է ծրարում տեղադրված պայթուցիկի մասին»,- ասել է Օլանդը:
Նրա խոսքով՝ իշխանությունները կանեն հնարավորը՝ մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: