«Samsung»-ի նոր հեռուստացույցը ոչնչով չի տարբերվում պատի նկարից
«Samsung» ընկերությունը կիսվել է նոր «The Frame» հեռուստացույցի մասին մանրամասներով, որը հաջողությամբ հարմարվում է ցանկացած ինտերիերի: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Պատկերասրահ» («Art model») ռեժիմի միացված լինելու դեպքում պատին կախված հեռուստացույցը ոչ թե սև էկրանով է լինում, այլ բարձր որակի թվային պատկերներով, ինչը հեռուստացույցը դարձնում է շրջանակի մեջ եղած նկարից հազիվ տարբերվող:
«The Frame»-ը ստեղծվել է շվեյցարացի դիզայներ Իվ Բեհարի մասնակցությամբ: Ընկերությունն այն բնութագրում է որպես «նմանը չունեցող արվեստի առարկա, որը կլրացնի ցանկացած ինտերիերի կամ ստեղծագործական տարածքի»:
Սպառողներն ունեն ավելի քան 100 պատկերներից մեկն ընտրելու հնարավորություն: