«Nokia»-ն հզոր սմարթֆոններ է պատրաստում
Փետրվարի վերջին «MWC» ցուցահանդեսին ներկայացված սմարթֆոններից «Nokia»-ի միայն «Nokia 6» մոդելը կարելի է անվանել միջին մակարդակի սարքավորում: Սակայն եթե հավատանք «NokiaPowerUser»-ի հաղորդագրություններին, սարերի հետևում չէ իսկապես տպավորիչ «Nokia»-ների անոնսը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, հաջորդիվ կթողարկվեն «Nokia 7»-ն ու «Nokia 8»-ը: Սարքավորումները կաշխատեն դեռևս չներկայացված «Qualcomm Snapdragon 660» չիպերով: Անվանումից ենթադրելով՝ այն կլինի 6-յադերանոց «Snapdragon 650»-ի կատարելագործված տարբերակը:
Ավելի հասանելի մոդելը՝ «Nokia 7»-ը, կունենա «FullHD» էկրան: Նոր մոդելներն իրենց նախորդած մոդելից կտարբերվեն դիսփլեյի շուրջը եղած ավելի նեղ շրջանակով, ինչպես նաև տեսախցիկի կրած փոփոխություններով: