Բելգիայի իշխանությունները արգելել են երկիր մոտւք գործել 12 թուրք իմամի
Արտասահմանցի քաղաքացիների հարցերով բելգիական խորհուրդն աջակցել է Միգրացիոն քաղաքականության և ապաստան տրամադրելու գծով պետքարտուղար Տեո Ֆրանկենի՝ թուրք իմամներին երկարաժամկետ վիզայի տրամադրման արգելքի մասին որոշումը: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով Derniere Heure թերթին:
Հաղորդվում է, որ իմամները պատրաստվում են Բելգիա գալ չճանաչված մզկիթներում կրոնական գործունեություն իրականացնելու համար: Թուրքիայից Բելգիա մուտքի արգելք է տրվել արդեն 12 մահմեդական հոգևորականի, որոնցից 10-ը դատարան են դիմել՝ Բելգիայի իշխանությունների որոշումը բողոքարկելու նպատակով:
«Իմամների փաստաբանները պնդում են, որ ես խախտել եմ իրենց ազատ դավանանքի իրավունքը: Սակայն դատարանն արդեն մերժել է 4 իմամների բողոքները»,- ասել է Ֆրանկենը: