Աշոտ Արսենյանի որդին անսթափ վիճակում փորձել է ներխուժել Ամուլսարի վերահսկվող տարա՞ծք. News.am
«Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայր ում մարտի 14-ին արտակարգ դեպք է գրանցվել: News.am-ի տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի որդի Վահագն Արսենյանը մարտի 14-ին փորձել է մեքենայով ներխուժել «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայրի վերահսկվող փակ տարածք: Վահագն Արսենյանը եղել է անսթափ վիճակում, մեքենայով ապօրինի ներխուժել է վերահսկվող տարածք, վրաերթի փորձ է կատարել ընկերության աշխատակիցների նկատմամբ, ապա լքել տարածքը:Մանրամասները՝ այստեղ: