Սիրիայի հարցով բանակցություններն Աստանայում շարունակվում են
Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների երկրորդ օրը: Չորեքշաբթի առավոտյան «Rixos» հյուրանոց են ժամանել Ռուսաստանի և Իրանի պատվիրակությունները: Նրանք արդեն սկսել են խորհրդակցությունները:Ենթադրվում է, որ երկկողմ ձևաչափով տարբեր հանդիպումները կշարունկվեն մինչևճաշը, այնուհետև կկայանա երաշխավորների եռակողմ հանդիպումը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ ինչպես նախօրեին հայտարարել էր Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի պատվիարկության ղեկավար Ալեքսանադր Լավրենտևը՝ դրա ձևաչափը կորոշվի ավելի ուշ:Նա նաև հույս էր հայտնել, որ նրանք, այնուամենայնիվ, կգան, թեև նշել էր, որ անգամ առանց նրանց էլ պատվիրակությունները մեծ օրակարգ ունեն քննարկելու: