Թուրքիայում կոտրված օդապարիկների հետևանքով զբոսաշրջիկներ են տուժել
Այսօր՝ մարտի 14-ին, Կենտրոնական Թուրքիայում ուժեղ քամու պայմաններում 3 օդապարիկների կոշտ վայրէջքի հետևանքով 49 զբոսաշրջիկ է տուժել: Այս մասին գրում է Вести-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
10 օդապարիկներով եվրոպացի և չինացի զբոսաշրջիկներից բաղկացած խումբը գտնվում էր Կապադովկիա նահանգում:
Ուժեղացած քամու և անձրևի հետևանքով մի քանի օդապարիկ ստիպված է լինում շտապ վայրէջք կատարել, ինչի հետևանքով էլ մարդիկ են տուժում:
10 զբոսաշրջիկ կոտրվածքներ է ստացել: