«Հուդան «Չելսիսում» համար առաջինն է». Ժոզե Մոուրինյո
«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է «Չելսի» ակումբի երկրպագուների մասին կարծիքով, ովքեր Անգլիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում (0:1) վերջինիս Հուդա են անվանել: Այս մասին գրում է Sports.ru-ն:
«Նրանք կարող են անվանել ինձ ինչպես կուզեն: Քանի դեռ չի հայտնվել մարզիչ, ով «Չելսի»-ի հետ 4 անգամ հաղթում է Պրեմիեր Լիգայում, ես կլինեմ նրանց համար համար առաջինը: Երբ կհայտնվի նման մարզիչ, ես կդառնամ համար երկրորդը, իսկ այժմ, Հուդան «Չելսի»-ում համար առաջինն է»,- ասել է Մոուրինյոն:
Ժոզե Մոուրինյոն 3 անգամ «Չելսի» ակումբը չեմպիոնության է տարել՝ 2004/05, 2005/06 և 2014/15 թթ.-ին: