Վրաստանի վարչապետը համարում է, որ Բաթումիի անկարգություններն ուղղված են պետության դեմ
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին համարում է, որ զբոսաշրջային Բաթումի քաղաքում տեղի ունեցած անկարգություններն դիտավորյալ և ծրագրված գործողություններ էին՝ ուղղված պետության դեմ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իրավապահ մարմինների աշխատակիցներին, ում չափավոր և գիտակցված գործողությունների արդյունքում հաջողվեց վերջ տալ լուրջ դիտավորությանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանությանը հերոսության և համբերության համար... Հետաքննությունը շարունակվում է, այն կգնա մինչև վերջ, և անպայման կպատժվեն բոլոր նրանք, ովքեր պետության դեմ քայլ են կատարել»,- հայտնել է վարչապետը:
Շաբաթ պարեկային ոստիկանության աշխատակիցը վարորդին տուգանել էր երթևեկության կանոնները խախտելու պատճառով: Ականատեսները պնդում են, որ ոստիկանը դրա հետ մեկտեղ վիրավորել է վարորդին: Վարորդին աջակցել են շուրջը գտնվող տեղացի բնակիչները, ովքեր ծեծկռտուք են սկսել իրավապահների հետ: Ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու պատճառով 6 մարդ է ձերբակալվել: