Բելգիան կարող է արգելել թուրք քաղաքական գործիչների այցը
Բելգիայում կարող են պահանջել չեղարկել թուրք քաղաքական գոծիչների մուտքը երկիր՝ Թուրքիայի և Նիդերլանդների միջև ծագած իրադրության պատճառով։ Այս մասին գրում է «Известия» պարբերականը:
Նշվում է, որ նման նածաձեռնությամբ հանդես է եկել «Ֆլամանդական շահ» բելգիական ընդդիմադիր կուսակցությանը, որը մտադիր է խորհրդարանում հայտարարել իր դիրքորոշման մասին։ Նշվում է նաև, որ բացառված չէ, որ բելգիացի քաղաքական գործիչների օրինակին կարող են հետևլ նաև եվրոպական այլ երկրներ ևս:
Հիշեցնենք, որ Թուրքիան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերը Նիդերլանդների հետ՝ թուրք-նիդերլանդական քաղաքական ճգնաժամի խորացման հետ կապված: Նման հայտարարությամբ հանդես էր եկել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրթուլմուշը: