ՀՅԴ-ի վիճակը ծանր է Արագածոտնի մարզում. եթե նրանց քվեներ չնվիրեն՝ խայտառակ կլինեն
«Իրավունքի» տեղեկություններով՝ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի վիճակը ծանր է հատկապես Արագածոտնի մարզում։ Թեև Արագածոտնի մարզպետը Դաշնակցության իշխանության տակ է, սակայն անգամ այդ փաստը չի հուսադրում ՀՅԴ-ին, որ կկարողանա մեծ թվով ձայներ ստանալ։
«Եթե դաշնակներին քվեներ չնվիրեն, խայտառակ կլինեն։ Գյուղապետների մեծ մասը ՀՀԿ-ական են։ Անգամ անկուսակցականներն են մեզ հետ։ Ինչի վրա են հույս դրել, չգիտեմ։ Մեր մարզում հիմնական պայքարը ՀՀԿ թեկնածուների միջև է, մնացածը խաղից դուրս են»,-հավաստիացրեց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում