Մխիթարյանը «Չելսի»-ի դեմ կարևոր խաղում «ՄՅՈւ»-ի մեկնարկային կազմում է (լուսանկար)
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԱՊԼ-ի շրջանակում «Չելսի»-ի դեմ կարևոր խաղում թիմի մեկնարկային կազմում է: Անգլիական ակումբը մեկնարկային կազմի լուսանկարը հրապարակել է թվիթթերյան էջում:
«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Ջոնս, Սմոլինգ, Ռոխո, Դարմիան, Էրերա, Պոգբա, Յանգ, Մխիթարյան, Ռեշֆորդ:
Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը 3 խաղով որակազրկվել է: