2016թ.-ին Սիրիայում ռեկորդային թվով երեխա է մահացել. ՄԱԿ
Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մանկական հիմնադրամի՝ «ՅՈւՆԻՍԵՖ»-ի տվյալներով՝ 2016թ.-ին սիրիական հակամարտության ժամանակ ռեկորդային թվով երեխա է մահացել: Այս մասին գրում է BBC-ի ռուական ծառայությունը:
Նշվում է, որ անցած տարի Սիրիայում ռազմական գործողությունների զոհ է դարձել 650 երեխա: Բացի այդ, տարբեր հիվանդությունների և վարակների պատճառով մահացել է մի քանի հարյուր երեխա, որոնց կյանքը հնարավոր կլիներ փրկել համապատասխան դեղամիջոցների և բուժօգնության առկայության դեպքում:
«ՅՈւՆԻՍԵՖ»-ի տվյալների համաձայն՝ 2016թ.-ին առնվազն 851 երեխա ստիպված է եղել մասնակացել ռազմական գործողություններին՝ կռվելով զինված խմբավորումների կողմից: Այս ցուցանիշը կրկնակի գերազանցում է 2015թ.-ի տվյալներին:
Շրջափակման մեջ գտնվող երեխաների թիվն անցյալ տարվա նոյեմբերի հետ համեմատած հասել է 500 հազարի: