Թուրքական իշխանության կուլիսներում կրկին զարգանում են հակառուսական տրամադրությունները
Թուրքական իշխանության կուլիսներում կրկին զարգանում են հակառուսական տրամադրությունները: Այս անգամ այն կապված է ռուսների և քրդերի հարաբերությունների հետ: Թուրքական իշխանության կուլիսներում դժգոհություն է հայտնվում, որ Ռուսաստանը Թուրքիային չի տրամադրում արբանյակային հետախուզության տվյլներ «PKK»-ի ուժերի տեղակայամն վայրերի վերաբերյալ:
Թուրքերը սկսել են նաև թերահավատորեն մոտենալ Ռուսաստանին, քանի որ ինչպես ռուսները, այնպես էլ ամերիկացնիները շարունակում են ակտիվորեն համագործակցել, աջակցել սիրիական քրդերին «PYD», «YPG» հետ:
Ռուսաստանը նաև ոչ պաշտոնական հանդիպումներ է կազմակերպում Մոսկվայում Ռոժավայի ներակայացուցիչների հետ, որտեղ քննարվում են տարածաշրջանային և ԻՊ-ի դեմ պայքարին վերաբերվող հարցեր: Կարծես թե Թուրքիայի սրտով չէ Ռուսաստանի ներկայությունը ինչպես Սիրիայում, այնպես էլ Հայաստանում, քանի որ սկսել են խոսել Հայաստան բերված լրացուցիչ հրթիռների և «ՄԻԳ-29»-ի մասին: Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները կարծես թե կրկին մշուշոտ են դառնում:
Կարեն Գրիգորյան. ֆեյսբուք: