«Բարսելոնա»-ն 5 ամսվա ընթացքում առաջին անգամ պարտվել է Պրիմերայում
«Բարսելոնա»-ն պարտվել է «Դեպորտիվո»-ին Պրիմերայի 27-րդ տուրի շրջանակում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Հանդիպումը տեղի է ունեցել Լա-Կորունյեում՝ «Ռիասոր» մարզադաշտում և այն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: «Դեպորտիվո»-ն առաջ է անցել խաղի 40-րդ րոպեին, առանձնացել է Հոսելուն: Երկրորդ խաղակեսի հենց սկզբից Լուիս Սուարեսը հավասարեցրել է հաշիվը: Վճռական գոլը խփել է Բերգանտինիոս Ալեքսը 74-րդ րոպեին:
«Բարսելոնա»-ն 60 միավորով գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը և «Ռեալ»-ից առաջ է անցել ընդամենը մեկ միավորով;
Կատալոնացիները վերջին անգամ Իսպանիայի առաջնության շրջանակում պարտվել են 2016 թվականի հոտեմբերի 6-ին: