Խոշոր ու շղթայական ավտովթար Իջևանում. տուժածներ կան. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում, 54-ամյա Դավիթ Թադևոսյանը իր վարած «82 FF 001» համարանիշի մարդատար ավտոբուսով Իջևան քաղաքի Երևանյան փողոցում բախվել է կայանված վիճակում գտնվող «ЗИЛ» մակնիշի «19 ԼՏ 687» համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ЗИЛ»-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է նույն հատվածում կայանված «Mitsubishi Montero» մակնիշի «34 TD 017» համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով ավտոբուսի ուղևոր, Շիրակի մարզի Հառիճ գյուղի բնակիչ, 56-ամյա Վարդան Ծահրադյանը,, ЗИЛ-ի վարորդ 41-ամյա Վերվիկ Գրիգորյանը և փողոցով այդ պահին անցնող, Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ, 60-ամյա Հերիքնազ Ջանվելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ այստեղ: