Սեփական բանակում առկա արատավոր երևույթները Ադրբեջանը բարդում է արցախյան զինուժի վրա. հակառակորդը հերթական սուտն է տարածել
Արցախի ՊՆ-ն հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մարտի 11-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմի հրետակոծության արդյունքում մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Չինգիզ Հասանալի օղլու Աբասովը, ընդունեք որպես հակառակորդի բանակում, ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում, մահվան ելքով արձանագրված հերթական դեպք: Նման ապատեղեկատվություն տարածելով՝ հակառակորդ երկիրը ևս մեկ անգամ անհաջող կերպով փորձել է սեփական բանակում առկա արատավոր բարքերի հետևանքով արձանագրված միջադեպը բարդել արցախյան զինուժի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: