Ռոնալդուն շուտով երկվորյակների հայր կդառնա
Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն մոտակա ժամանակներս կրկին հայր կդառնա: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով The Sun պարբերականին և ֆուտբոլիստի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին:
Նշվում է, որ նա միանգամից երկու երեխայի հայր կդառնա՝ երկվորյակների: Փոխնակ մայրն այժմ գտնվում է ԱՄՆ-ում:
Ինչպես նշում է աղբյուրը՝ ֆուտբոլիստը մեծ անհամբերությամբ է սպասում երկվորյակների լույս աշխարհ գալուն: Չնայած այն հանգամանքին, որ ֆուտբոլիստը թաքցնում է իր անձնական կյանքը, սակայն, նրա մասին գրեթե ամեն բան հայտնի է դառնում:
Դոնալդուն արդեն մեկ որդի ունի, ով 6 տարեկան է: