Բաթումիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով արդեն կա 40 ձերբակալված
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Բաթումիում մասսյական անկարգություններ են ընթանում: Ոստիկանության իրականացրած գործողությունների ընթացքում արդեն կա 40 ձերբակալված: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Интерфакс» գործակալությանն և ՆԳ նախարար Գեորգի Մգեբրիշվիլու կատարած հայտարարությանը:
«Նման քաոսային ցանկացած իրավիճակ, որը կստեղծվի Վրաստանի տարածքում կհանդիպի կոշտ դիմադրության ու պատժի: Բոլոր այն անձինք, ովքեր կազմակերպել, հրահրել և մասնակից են դարձել այս քաոսային իրավիճակի հարուցմանը կպատժվեմ ամենայն խստությամբ»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ չեն բացառվի նաև ոստիկանությունում կադրային փոփոխությունները: