Դամասկոսում պայթյունի հետևանքով Իրաքի 40 քաղաքացի է զոհվել
Դամասկոսում պայթյունի հետևանքով զոհվածների մեծամասնությունը Իրաքի քաղաքացիներ են :Այս մասին հայտնում է Իրաքի արտաքին գործերի նախարարությունը.գրում է Gazeta.ru-ն:
Աղբյուրի հայտնած տեղեկությունների համաձայն` իրաքցի զբոսաշրջիկները ժամանել էին Սիրիա` շիա սրբերին երկրպագելու:
Դեպքը տեղի է ունեցել Դամասկոսի Բաբ աս-Սարգար գերեզմանատանը:Պաշտոնական Սիրիան հայտնում է 40 զոհերի և 120 տուժածների մասին: