Հյուսիսային Կորեան միջուկային «սուպերռումբի» պայթյուն է պատրաստում
Հիշեցնենք, որ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը մինչև այս պահն իրականացրել է ընդհանուր հաշվով 5 միջուկային փորձարկում:
Դրանք իրականացվել են 2006 թվականի հոկտեմբերի 9-ին, 2009 թվականի մայիսի 25-ին, 2013 թվականի փետրվարի 12-ին, 2016 թվականի հունվարի 6-ի և սեպտեմբերի 9-ին: Վերջին միջուկային փորձարկման հզորությունը վեճերի առիթ է դարձել, այն բնորոշում են 10-30 կիլոտոնննա:
Փորձագետները կարծում են, որ նախորդ գնահատականները սխալ են: Ավելի վաղ համարվում էր, որ փորձարկումը կարող է ունենալ միայն մի քանի տասնյակ կիլոտոննա հզորություն, սակայն «38 North»-ում վստահ են, որ հարթակը կարող է և հարյուրավոր կիլոտոննաների հզորություն տանել: Եվ արդյունքում եզրակացնում են, որ Կորեան, շատ հնարավոր է, 6-րդ միջուկային պայթյունն է պատրաստում, որի հզորությունը կարող է գերազանցել քառորդ մեգատոննան՝ մինչև 282 կիլոտոննա: