ԿԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մեկնարկել է ոչ պետական
բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների
(ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար
ամփոփիչ ատեստավորման (բակալավրի կրթական աստիճանի համար) քննություններին
մասնակցելու նպատակով փաստաթղթերի ընդունելությունը: Փաստաթղթերն
ընդունվում են 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ՝ ՀՀ
կրթության և գիտության նախարարությունում: Դիմում-հայտը լրացվում և
պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի կամ նրա լիազորված անձի
կողմից: Քննական թերթը ստանալու համար (ս/թ. ապրիլի 27-ից մինչև մայիսի 5-ը
ընկած ժամանակահատվածում) շրջանավարտը ներկայանում է անձամբ՝ ներկայացնելով
անձը հաստատող փաստաթուղթ և դիմում-հայտը լրացնելիս տրված ստացականը, որի
համար շրջանավարտը ստորագրում է գրանցման մատյանում:
Դիմողները դիմում-հայտի հետ միասին պետք է ներկայացնեն հետևյալ
փաստաթղթերը.
ա ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակը` պատճենի հետ միասին,
բ) ներդիրի (միջուկի) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,
գ) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ,
փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը՝
պատճենի հետ միասին,
դ) 2 լուսանկար (3X4սմ չափսի):
Ըստ անհրաժեշտության` քննությունների կազմակերպման և անցկացման ընդունող
հանձնաժողովի կողմից կարող են պահանջվել նաև լրացուցիչ փաստաթղթեր:
Ըստ մասնագիտությունների (մասնագիտացումների) ամփոփիչ ատեստավորման
քննությունները կազմակերպվելու են 2017թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում
(հասցե՝ 0010, Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 3-րդ հարկ, 312
սենյակ)՝ 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը (յուրաքանչյուր օր, բացի
շաբաթ և կիրակի օրերից)` ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 58-95-26, 52-56-62
հեռախոսահամարներով: