Ի՞նչ տվեց նախագահի՝ Ֆրանսիա այցն ու ի՞նչն է խանգարում տնտեսական դիվանագիտության զարգացմանը. պարզաբանում է Արման Նավասարդյանը
Այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն անդրադարձավ ՀՀ նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցին, Արցախի հարցով հայտարարությանը, Սիրիայի հարցով առաջիկա բանակցություններին և Էրդողանի այցին Մոսկվա:
Խոսելով ՀՀ նախագահի Ֆրանսիա կատարած այցի մասին՝ Արման Նավասարդյանն առանձնացրեց, որ բոլորն էլ գիտեն իր դիրքորոշումը:
«Այն, ինչ վերջին շրջանում կատարվում է արտաքին քաղաքականության ճակատում, ես պարզապես պետք է ողջունեմ: Մի քանի քայլեր էին, որոնք տեղի ունեցան դրդված իրավիճակից: Նախ Սերժ Սարգսյանի այցելությունը Բրյուսել, հետո՝ Փարիզ, ես ողջունում եմ այն առումով, որ սա ճիշտ քաղաքականություն է երկու բլոկների մեջ: Սա այն է, ինչ մենք պետք է անենք որպես փոքր պետություն»,- ասաց Արման Նավասարդյանը:
Սակայն, Արման Նավասարդյանը տնտեսական առումով այդքան էլ ոգևորված չէ այցից, քանի որ մտահոգություն ունի՝ արդյո՞ք Հայաստանը կարող է Եվրոպական բազմամիլինանոց շուկայի համար կապող օղակ դառնալ:
Նրա համոզմամբ պետք է կանոնակարգել ներքին խնդիրները, որոնք խանգարում են տնտեսական դիվանագիտության զարգացմանը: