Այսօրվա դրությամբ ամենահզոր սմարթֆոնները
«AnTuTu» հայտնի ընկերության ծրագրավորողները կկազմել են «2017 թվականի փետրվարի դրությամբ ամենահզոր սմարթֆոնների ցանկը»: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես և նախորդ անգամ, լավագույն սմարթֆոն է դարձել «iPhone 7 Plus»-ը, որը հավաքել է 181.8 հազար բալ: Երկրորդ հորիզոնականում «iPhone 7»-ն ՝ 173.5 հազար բալով, իսկ երրորդում՝ «OnePlus 3T»-ը՝ 162.4 բալով:
Ինչպես և նախկինում, չորրորդ հորիզոնականում «LeEco Le Pro 3»-ն է, իսկ ահա «OnePlus 3»-ն իր արդյունքը գրանցել է 153.9 հազար բալով և վեցերորդից առաջ է շարժվել՝ հասնելով 5-րդ հորիզոնականի և դիրքերից գցելով «Moto Z»-ին: