Գերմանիան քննադատել է «ԻՊ»-ի «վախկոտ» հարձակումը
Գերմանիայի իշխանությունները քննադատել են «վախկոտ ու նենգ» հարձակումն Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի հոսպիտալի վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Բեռլինն ընդգծել է, որ նմանատիպ գործողություններն ընդամենը ևս մեկ անգամ ապացուցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդաների «դաժան անմարդկայնությունը»:
«Համաձայն մեր տվյալների՝ «ԻՊ» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել այդ հարձակման պատասխանատվությունը»,- հավելել է ԳԴՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հարձակման հետևանքով Քաբուլի ռազմական հոսպիտալում մահացել է ավելի քան 30 մարդ:
Ահաբեկիչները բժիշկների հագուստով մտել են հոսպիտալի տարածք և կրակել: