Տուրիստական հոսքերի «ուժգնացում»՝ 2016-ին
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1 մլն 259 հազար 657 զբոսաշրջիկ:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան ժամանած տուրիստների թիվը կազմել է 1 մլն 192 հազար 120 մարդ:
Փաստացի նախորդ տարվա համեմատ ժամանողների թիվը ավելացել է 67 հազար 537 –ով: Այլ կերպ ասած զբոսաշրջիկների ներհոսքի դրական տարբերությունը կազմել է 5,7 տոկոս:
Էկոնոմիկ զարկերակ. Ֆեյսբուք