Վստահ եմ, որ ամեն մեկն ունի իր առանձին կապերն Արցախի հետ՝ կլինեն իշխանական, թե՝ ընդդիմադիր ուժեր . Թևան Պողոսյան
Այսօր՝ մարտի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը խոսեց մարտի 5-ից մեկնարկած քարոզարշավի, նախընտրական շրջանի գնահատականների և ակնկալիքների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարվեց սահմանային լարվածությանն ու արցախյան հիմնախնդիրի հետ կապված վերջին զարգացումներին:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Թևան Պողոսյանը նշեց, որ պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ և անգամ Արցախի իշխանությունների հետ բանակցություններ վարելու օղակ դառնալ:
«Ինձ, օրինակ, շատ կհետաքրքրեր, թե արցախյան հիմնախնդրի լուծումը 5 տարի հետո իրենք ինչպես են պատկերացնում: Եթե նայում ես չկա գործողությունների ծրագիր: Ասում են՝ պետք է պաշտպանենք մեր հայկական շահերը, դա բոլորն են ասում: Ընտրողը ինչպես պետք է ընկալի, թե որն է լինելու հայկական շահի ընկալումը»,- ասաց ԱԺ պատգամավորը: