Երբ Իրան-Ադրբեջան հարաբերությունները բախվում են իրականության հետ
Ինչքան էլ Բաքվի քարոզիչները և նրանց մոտ կանգնած իրանական աղբյուրները փորձեն ներկայացնել և քարոզել ԻԻՀ-ԱՀ հարաբեությունների, այսպես ասած, «բարեկամական» և անընդհատ «աճող» կորագծով «զարգացող» հարաբերությունները, միևնույնն է, այդ ամենը շատ արագ հօդս է ցնդում, երբ բախվում են իրականի սահմանին։
Ադրբեջանական հանրապետությունը, լինելով ԻԻՀ-ից հետո իսլամի շիա ուղղությունը, իբր թե, պետական կրոն հռչակած երկրորդ պետական միավորը, անընդհատ բռնություններ և ճնշումներ է գործադրում երկրի հավատացյալ քաղաքացիների նկատմամբ, մինչդեռ այդ ընթացքում Հայաստանում թարգմանվում և հրատարկվում են «Ղուրանն իսլամում», «Շիան Իսլամում» գրքերը։
Ա՜յ, այսպիսի բաներ, սա՛ է իրականությունը։
Ահարոն Վարդանյան. ֆեյսբուք: