Ֆրանսիայում Թրամփին քննադատել են «Twitter»-ում քաղաքական գործունեության համար
Ֆրանսիայի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Միշել Սապենը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ վերջինս թվիթերյան իր էջն օգտագործում է առևտրային քաղաքականության հետ կապված իր տեսակետը հավաստելու համար: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Ինչպես գրում է գործակալությունը՝ Սապենը Լիսաբոն կատարած այցի ընթացքում հույս է հայտնել, որ ԱՄՆ քաղաքականությունը կդառնա ավելի պարզ և հետևողական:
«Սեփական տեսակետը չեն հստակեցնում թվիթի միջոցով»,- ասել է Սապենը՝ մեկնաբանելով Թրամփի հաղորդագրությունը՝ առևտրի պրոտեկցիոնիստական քաղաքականության հնարավոր ընդունման մասին, որը, Սապենի կարծիքով, պարզաբանում է պահանջում: