Վրաստանում պատգամավորներն առաջարկել են նախագահին ընտրել խորհրդարանում
Վրաստանում խորհրդարանական մեծամասնության պատգամավորները հանդես են գալիս նախագահին՝ խորհրդարանում, այլ ոչ թե ընդհանուր քվեարկությամբ ընտրելու օգտին: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը:
Համաձայն Վրաստանի սահմանադրության՝ այժմ երկրի նախագահն ընտրվում է ընդհանուր քվեարկությամբ 5 տարի ժամկետով: Հաջորդ ընտրությունները պետք է կայանան 2018 թ.-ին:
«Մենք համարում ենք, որ նախագահի ընտրությունները ոչ ուղիղ ճանապարհով մեր վերջնակետն է, որին պետք է հասնենք... Մենք համարում ենք, որ այդ համակարգի առողւ աշխատանքի համար անհրաժեշտ է, որ 7 տարի անց մենք անցնենք նախագահի ուղիղ ընտրությանը...սակայն այս հարցի շուրջ խորհրդատվությունները պետք է շարունակվեն»,- սահմանադրական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է Կոբախիձեն:
Խորհրդարանական «Վրացական երազանք» ֆրակցիայի ղեկավար Մամուկա Մլինարաձեն լրագրողներին հաղորդել է, որ իշխող թիմը ցանկություն ունի, որ «նախագահն ընտրվի խորհրդարանում»: Այդուհանդերձ, նա նշել է, որ դեռ վերջնական որոշում կայացված չէ, թե երբ իրագործել այդ երազանքը, այդ հարցում խորհրդատվությունները պետք է շարունակվեն: