Հասարակական կյանքը հիմնված է փոխադարձ պարտավորությունների վրա
Հասարակական կյանքը հիմնված է փոխադարձ պարտավորությունների վրա: Եթե այն կուսակցությունները, որոնք չունեն փող ձայներ գնելու համար ու մեզանից մասնակցություն ու անվճար ձայներ են պահանջում, ապա առաջանում է հարց. ԱԺ անցած մի քանի ընդդիմադիր համարվող պատգամավորները ստանալու են աշխատավարձ, պետության հաշվին ճանապարհորդելու են և այլն, իսկ մենք ինչ ենք ստանալու ու ինչու պետք է անվճար քվեարկենք իրենց համար:
Եթե ձայն են ուզում, որ իշխանությունը փոխվի ու մենք էլ ենք դրանից օգտվելու, ապա դա հասկանալի է: Սակայն առաջանում է հարց, եթե իշխանությունը չփոխվի, ապա որ մենք հիմար վիճակում չհայտնվենք, որ անվճար ձայն ենք տվել իրենց, ապա պետք է նախօրոք խոստանան, որ մանդատներից հրաժարվելու են:
Հակառակ դեպքում միակողմանի խաղ է ստացվում` իրենք մեր հաշվին մանդատ են ստանում ու աշխատավարձ, իսկ մենք` հիմարի կարգավիճակ:
Դա չի վերաբերում գնված ձայներին, այդտեղ պարզ առևտուր է, ամեն ինչ հասկանալի է:
Եթե սխալ է իմ տրամավանությունը` բացատրեք հասկանամ:
Ստեփան Դանիելյան. ֆեյսբուք: