Պատիժ՝ Լուկաշենկոյի համար. Ռուսաստանի կոշտ քայլերն ընդդեմ Բելառուսի
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը օրենքի նախագիծ է պատրաստել այն ապրանքների շրջանառության արգելքի մասին, որոնք Ռուսաստան են հասնում Եվրասիական տնտեսական միության երկրներից: Այսպիսով, իշխանությունները փորձում են սահմանափակել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների վերաարտահանումը: Այս մասին գրում է «Московский комсомолец»-ը:
Մինսկը չի միացել ռուսական հակապատժամիջոցներին, իսկ ԵԱՏՄ-ի օրենքներով՝ միության ներսում ապրանքները կարող են ազատ տեղաշարժվել: Ռուսաստանի Դաշնության կառավարությունն առաջարկում է արգելք դնել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ձեռքբերման համար «երկրի ներսում անձնական կարիքների համար ֆիզիկական անձանց նկատմամբ» և սահմանափակումներ մտցել «ցանկացած տիպի գործարքների համար»:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ այդ օրենքի նախագիծտ Եվրասիական միության շուկան ավելի արդարացի կդարձնի: