Չեխական ակումբի ֆուտբոլիստը դաշտում փրկել է մրցակից թիմի դարպասապահի կյանքը (տեսանյութ)
Չեխական «Սլովացկո» ակումբի հարձակվող Ֆրանսիս Կոնեն փրկել է «Բոգեմիանս 1905» թիմի դարպասապահ Մարտին Բերկովեցի կյանքը, ով կուլ է տվել լեզուն Չեխիայի առաջնության 18-րդ տուրում: Տեսանյութը հրապարակվել է «Youtube»-ում:
Դարպասապահը բախվել է իր թիմի կիսապաշտպանին և կորցրել գիտակցությունը: Նա կարող էր շնչահեղձ լինել, սակայն Կոնեն ճիշտ ժամանակին օգնություն է ցուցաբերել տուժածին և փրկել նրա կյանքը: