Վրաստանում կանխատեսել են Ռուսաստանում Աբխազիայի և հարավային Օսեթիայի անկախության ճանաչման մերժումը
Վրաստանում վարչապետի` ՌԴ հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կարծում է, որ Ռուսաստանը վաղ թե ուշ կչեղարկի իր կողմից Աբխազիայի և հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը:Այս մասին գրում է Interfax.ru-ն:
«Ես կարծում եմ, որ դա հնարավոր է և որ դա վերջիվերջո այդպես էլ կլինի:Ես չեմ կարող ասել` դա կլինի այս տարի, թե հինգ տարի հետո, սակայն վերջիվերջո դա կկատարվի:»,- հայտարարել է Աբաշիձեն: