Կիմ Չոն Նաման մահացել է թունավորումից 20 րոպե անց
Մալազիայի առողջապահության նախարար Սուբրամանյամ Սատխասիվամը հայտարարել է, որ Կիմ Չեն Ինի եղբոր` Կիմ Չոն Նամայի մահը վրա է հասել քիմիական թունավորումից 15-20 րոպե անց:Այս մասին հայտնում է Interfax.ru-ն:
«Թունավոր նյութի քանակությունը այնքան մեծ է եղել, որ միանգամից ախտահարել է մահացածի սիրտն ու թոքերը:Կլանման մակարդակը շատ մեծ է եղել:Դա մահվան պատճառ է դարձել մահացու նյութի հետ շփումից 15-20 րոպե հետո :»,- ասել է նախարարը: