Անուղեղները ոչ մի մարդասիրական քայլ չեն հասկանա
Թալիշում նախ մենք պետք է մեր կորցրած դիրքերը հետ բերենք, հետո նոր մտածենք Թալիշի վերականգնման մասին: Մենք գիտենք, որ թշնամին չի հասկանում կենդանի վահան հասկացողությունը, և նրա համար մեկ է թե իր դեմ զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանող զինվորն է կանգնած, թե բահը ձեռքին հայրենի հողը մշակող գյուղացին: Եթե նա մտնում է տուն ու մորթում է անկողնային ծերերին, եթե նա կրակում է արոտում արածող անասունների վրա, ապա հավատցած եղեք, այդ անուղեղները ոչ մի մարդասիրական քայլ չեն հասկանա:
Պարզապես պետք է դրանց ոչ թե կսմիթներ տանք, այլ նոկաուտի ենթարկենք ու վերջ: Պետք է մի քանի ական կախենք հենց իրանց բնակավայրերում տեղակայաված ռազմական շտաբների գլխին, որ վերջապես գլուխները մտնի ու հայոց սահմաններից կիլոմետրերով հեռու մնան: Հուսով եմ այս անգամ հրադադարի կուտը չենք ուտի ու խաղաղությունը փաստող փաստաթղթի ստորագրում կպահանջենք:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: