Հիլարի Քլինթոնի մասին պատմող փաստագրական ֆիլմը «2016թ. վատագույն» ֆիլմ է ճանաչվել
«Հիլարիի Ամերիկան.դեմոկրատական կուսակցության գաղտնի պատմությունը» վավերագրական ֆիլմը արժանացել է «Ոսկե մորի» մրցանակին որպես 2016թ. վատագույն ֆիլմ:Այս մասին գրում է Interfax.ru-ն:
Ռեժիսյոր Դենիս Դե Սոուզան, ով ֆիլմ է նմարահանել դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի մասին, նշվել է որպես տարվա վատագույն ռեժիսյոր:
Բացի այդ, ռեժիսյորին նաև բաժին է հասել վատագույն դերասան կոչումը.նա մարմնավորել է ինքն իրեն, իսկ Ռեբեկա Տյորները, ով ֆիլմում մարմնավորել է Հիլարի Քլինթոնին, նույնպես նմանատիպ մի կասկածելի մրցանակ որպես լավագույն կանացի դերակատարի «Հիլարիի Ամերիկան» ֆիլմում: