Գվատեմալայում հրաբուխ է ժայթքել
Գվատեմալայում Ֆուէգո անունով հրաբուխ է ժայթքել.գրում է Gzeta.ru-ն:
Նշվում է, որ ժայթքման հետևանքով մոխրի շերտ է իջել 20 կմ շառավղով բնակելի տարածքների վրա հյուսիսային, արևելյան, հյուսիսարևմտյան և հյուսիսարևելյան ուղություններով:Հրաբուխը նաև 5 մ բարձրությամբ մոխիր է շպրտել:Հավանական է, որ մոխիրը մոտակա ժամերին նաև երկրի մայրաքաղաք կհասնի:
Ֆուէգոն համարվում է երկրի երեք գործող հրաբուխներից մեկը:Եվ սա այս տարվա մեջ հրաբուխի արդեն երկրորդ ժայթքումն է: