Պայթյուններ՝ Հոմսում. կա ավելի քան 30 զոհ
Մի քանի մահապարտներ պայթեցրել են իրենց սիրիական Հոմս քաղաքի ռազմական հաստատությունների մոտակայքում: Կան զոհեր և վիրավորներ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Այն, ինչ այժմ հայտնի է, այն է, որ երկու մահապարտներ իրենց պայթեցրել են Հոմս քաղաքում: Մեկը պետական անվտանգության ստորաբաժանման շինության մոտ, իսկ երկրորդը՝ ռազմական հետախուզական ծառայության ստորաբաժանման մոտ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալներով՝ մահացել է ավելի քան 35 մարդ, կան տասնյակ վիրավորներ:
Նշվում է, որ զոհերի թվում է Հոմս նահանգի ռազմական անվտանգության ստորաբաժանման ղեկավար, գեներալ Հասան Դաաբուլը: