Ադրբեջանական կողմը հերթական զավեշտալի հայտարարությունն է տարածել. Արցախի ՊՆ
Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական ագիտրպրոպից քիչ առաջ հայտնի դարձավ, որ հայկական կողմն «ամեն օրվա պես» ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ և «ամեն օրվա պես» հետ շպրտվել, սակայն... մեկ տարբերությամբ՝ այս անգամ «հակադիվերսիոն օպերացիան» անձամբ ղեկավարել է նույն ինքը՝ նախկին զինկոմ, նույն ինքը՝ նախկին ոստիկանապետ, իսկ այսօր արդեն պաշտպանության նախարար (համատեղության կարգով նաև՝ հակադիվերսիոն խմբի հրամանատար) Զաքիր Հասանովը... Մ ա շ ա լ լ ա»: