«Mercedes»-ը ներկայացրել է «Ֆորմուլա-1»-ի իր նոր ցնցող բոլիդը (լուսանկար)
«Mercedes AMG» թիմը Մեծ Բրիտանիայի Սիլվերսթոուն մայրուղում ներկայացրել է իր նոր մեքենան` «W08» բոլիդը, որը նոր մրցաշրջանում կվարեն մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը և թիմի նորեկ Վալտերի Բոտասը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Հեմիլթոնն արդեն հասցրել է փորձարկել նորագույն բոլիդը Սիլվերսթոունում պաշտոնական ներկայացումից դեռ մեկ օր առաջ:
«Անհավանական զգացողություն է: Ես առաջին անգամ տեսա նոր բոլիդը պատրաստի վիճակում: Այն մանրամասն հավաքած բոլիդն է բոլոր նրանցից, որոնք տեսել եմ «Ֆորմուլա-1»-ում»,-իր տպավորություններո կիսվել է աշխարհի եռակի չեմպիոնը:
«Զգացվում է, որ մեքենան առավել կժլայն է դարձել և առավել բարձր մակարդակի: Հաշվի է առնվել նաև ցուրտ եղանակի գործոնը»,-Motorsport-ը ցիտում է Հեմիլթոնի խոսքը: