Գերմանացին 40 տարվա ընթացքում իր «Մոսկվիչ»-ով վարել է ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Գերմանացի Գերհարդ Շոտտն իր «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայով 40 տարիների ընթացքում վարել է ավելի քան 1 միլիոն կիլոմետր: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Tag24 պորտալին:
Գերմանիայի արևելքում գնտվող Ցվիկաու քաղաքի թոշակառուն ավտոմեքենան վարել է 40 տարի շարունակ: Սև և սպիտակ «Մոսսին» սկզբում իր ծառայողական ավտոմեքենան էր, հետագայում գերմանացին այն գնել է: Շոտտին իր ձեռքբերումը լիովին բավարարում է, նա նշում է մեքենայի հուսալիությունը, ամրությունն ու նորոգման թեթևությունը: Միակ թերությունը ժանգի խնդիրն է:
Ներկայումս, գերմանացու խոսքով, մեքենայի գինը կազմում է 7 հազար եվրո: Թոշակառուն նշում է, որ «Մոսսին» իր շրջանում այդ մակնիշի միակ ավտոմեքենան է: