Որքա՞ն են կազմել արտահանման ծավալները և որքա՞ն կկազմի արդյունաբերության ոլորտի աճը՝ տարեվերջին. պարզաբանում է Սուրեն Կարայանը (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 23-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ վիճակագրական ծառայության կողմից նախնական ցուցանիշները հրապարակվել են:
Նրա խոսքով՝ դրանք շատ ոգևորիչ են, որովհետև նախորդ տարվա հունվարի համեմատ արձանագրել են 35 տոկոս արտահանման աճ:
«Ոգևորիչ է նաև, որ կա արդյունաբերության 12 տոկոս աճ։ Այն նախադրյալները, որ ստեղծում էինք, հիմա արդեն այդ ցուցանիշները թվերով արտահայտվում են»,- ասաց նախարարը:
Նա նաև ընդգծեց, որ այս թվերը, ՀՆԱ-ի աճի վրա դրական ազդեցություն կունենան:«Թեև տարին նոր է սկսվել, բայց տարեվերջին ակնկալում ենք 6 տոկոս արդյունաբերության աճ»,- պնդեց Սուրեն Կարայանը և հավելեց,-«Տարեկան կտրվածքով առնվազն 20 տոկոս արտահանման աճ կարձանագրենք»:
Ինչ վերաբերում է տնտեսական աճին, նախարարն ասաց, թե վաղ է կանխատեսումներ անելը, բայց նշեց, որ այն 3.2 տոկոսը, որը դրվել է պետբյուջեի հիմքում, կապահովվի։
Մնարամասները՝ տեսանյութում: