Ավստրիան կաջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթաց գրանցելուն. Սեբաստյան Կուրց
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթ ունենալու ժամանակ Ավստրիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստյան Կուրցը հանցես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Ավստրիան կաջակցի ջանքերին, որոնք ուղղված կլինեն հակամարտությունների՝ այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի և Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթաց գրանցելուն: Այս մասին գրում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:
Նրա խոսքով՝ Ավստրիան ստանձնել է ԵԱՀԿ-ի նախագահությունը «կրիտիկական ժամանակաշրջանում», քանի որ ուր նայում ենք խաղաղության և անվտանգության լուրջ սպառնալիքներ են առկա: