Տափակ կռուտիտները ավելի շատ Ադրբեջանի ՊՆ-ին են հարիր, ոչ թե մեզ
ՊԲ-ի նոր «շուստրիությունը» մարդուն հուներից հանում է։ Արդեն առնվազն երկրորդ դեպքն է, որ սպա է զոհվում, իսկ մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ զոհվել է «պայմանագրային զինծառայող»:
Կարելի՞ է մի քիչ հարգանք ունենալ զոհվածի ծառայության նկատմամբ։ Եթե մարդը եղել է սպա ու առավել ևս, եթե նա եղել է լավ ու գաղափարական սպա, ապա նա հաստատ արժանի չէ նրան, որ վիճակագրությունը «կոկիկ» պահելու համար նրան իբր մեղմիկ պլստացնեն՝ որպես պայմանագրային (կանտռակտնիկ)։
Սենց տափակ կռուտիտները ավելի շատ Ադրբեջանի ՊՆ-ին են հարիր, ոչ թե մեզ։
Կոնստանտին Տեր-Նակալյան. ֆեյսբուք: