Տեղ թողնենք ապրիլի 2-ից միասին աշխատելու և պարզապես շփվելու համար. Արմեն Աշոտյան
Մոտենում է քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ի մի են բերում իրենց ասելիքն ու անելիքը։
Հրաշալի կլինի, եթե նոր Սահմանադրության և նոր խորհրդարանի առիթով փորձենք բոլորս միասին ձևավորել նաև նոր քաղաքական մշակույթ` առանց ընդդիմախոսներին սևացնելու, պիտակավորելու, վիրավորելու և փուռը տալու։
Տեղ թողնենք ապրիլի 2-ից միևնույն գործին լծվելու, միասին աշխատելու և պարզապես բարեկիրթ և շիտակ շփվելու համար։
Արմեն Աշոտյան. ֆեյսբուք: